Վրաստանի ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել վաղը կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներն՝ իշխող կուսակցությանը մեղադրելով երկրում սահմանադրական հեղաշրջում իրականացնելու համար։
Ընդդիմադիր կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և դրանում պնդել, որ նախքան նախագահական ընտրությունները Վրաստանում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։
Նամակի տակ ստորագրած քաքաղաքական ուժերը՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն-ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունները հայտարարել են, որ վաղվա ընտրություններից հետո էլ երկրի միակ լեգիտիմ նախագահը գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հեռանա նախագահական նստավայրից. Կոբախիձե ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ շարունակելու է մնալ իր պաշտոնին մինչև լեգիտիմ խորհրդարանի ընտրվելըՎրաստանում նախագահի ընտրությունն առաջին անգամ տեղի կունենա ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից, որը բաղկացած է 300 անդամներից։ Խիստ սահմանափակ լիազորություններով օժտված նախագահին ընտրող կոլեգիայի կազմում են լինելու խորհրդարանի 150 անդամները, Աջարիայի Գերագույն խորհրդի և Աբխազիայի վտարանդի խորհրդարանի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը։
2016 թվականին Կավելաշվիլին պատգամավոր է ընտրվել իշխող ուժից, ապա ստեղծել սեփական կուսակցությունը՝ շարունակելով աջակցել «Վրացական երազանք»-ին։
ֆուտբոլային նախկին աստղը հայտնի է իր հակաարևմտյան հայացքներով, նաև «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի համահեղինակն է։
Իշխող կուսակցությունն ընտրական կոլեգիայում ունի բավարար ձայներ Կավելաշվիլիի հաղթանակն ապահովելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում դեկտեմբերի 14-ին նոր նախագահ կընտրեն