Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իրակլի Չիկովանին այդ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, նախատեսվում է վրացի նախարարի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի առանձնազրույցը, որին կհաջորդեն քննարկումներ երկու նախարարությունների ներկայացուցիչների ընդլայնված կազմով։ Օրակարգում Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության ոլորտում համագործակցությունն է:
Չիկովանին ստանձնել է պաշտպանության նախարարության ղեկավարումն այս տարվա փետրվարին, երբ վարչապետ է նշանակվել Իրակլի Կոբախիձեն:
Պաշտպանության գերատեսչության նախկին ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեն անցյալ տարի է այցելել Բաքու, որտեղ մասնակցել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զաքիր Հասանովը մեկնել է Թբիլիսի