Վրաստանի ընդդիմությունը հայտարարում է՝ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։ Բերման է ենթարկվել «Հանուն փոփոխության» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան։
Իշխանությունների հեռացման պահանջով արդեն մեկ շաբաթ է Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում, դրանք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Երեկ երեկոն ոստիկանությունը դարձյալ ցրեց հավաքը՝ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ կիրառելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում բողոքի ալիքը չի թուլանում, Վաշինգտոնը Թբիլիսիին հորդորում է «այլոց չմեղադրել»