Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 25-ին։
Ընտրությունների արդյունքները չընդունող ցույցերի ֆոնին վարչապեն ասել է, թե ոչ մի երկրում խորհրդարանին ընդդիմության լեգիտիմացում պետք չէ, իսկ եթե այլ կերպ լիներ, ապա ոչ մի ժողովրդավարական համակարգ չէր կարող կայանալ։
Իշխող «Վրացական երազանք»-ը, պաշտոնական տվյալներով, հավաքել է 53,93 տոկոս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց ընտրությունների վերջնական արդյունքները։
ԿԸՀ նիստը մեկնարկել էր միջադեպով․ հանձնաժողովի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրթաձեն մուգ հեղուկ էր լցրել ԿԸՀ նախագահի վրա՝ մեղադրելով նրան անարդար որոշումներով երկիրը դեպի Ռուսաստան տանելու մեջ։