Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժն՝ «Ազգային միացյալ շարժում»-ն այսօր երեկոյան հավաք է անցկացնելու կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։
Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ համագումարի բաղադրիչ ունեցող այդ հավաքում նախընտրական քարոզարշավի նորարարություններ են ներկայացվելու։
Կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան լրագրողներին ասել է, որ հիմնական նպատակն ընդհանուր ճակատի ձևավորմանն աջակցելն է։
«Գլխավորը, որպեսզի ընդդիմադիր ճակատում առավելագույն միավորում տեղի ունենա, քանի որ Իվանիշվիլին հոկտեմբերի 26-ի ընտրությունը վերածել է հանրաքվեի Եվրոպայի և Ռուսաստանի միջև, շատ կարևոր է Իվանիշվիլիի դեմ ընդհանուր ճակատ ստեղծել», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարի պաշտոնը կստանձնի Տինա Բոկուչավան