«Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ»-ը». ֆուտբոլային ակումբի նախագահ

«Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը», - հայտարարել է «Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանը, ընդգծելով՝ պատրաստ է վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տևական ժամանակ է առճակատման մեջ են. ակումբի սեփականատերը պարբերաբար մեղադրում է ֆեդերացիայի ղեկավարությանը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը ձախողելուց մինչև անարդյունավետ կառավարման համար։ Ակումբը պնդում է՝ քննադատությունների պատճառով ֆեդերացիան թիմին պատժում է։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ՀՖՖ-ից պնդել էին՝ «Փյունիկ»-ի մեղադրանքները «սուտ են և կեղծ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթողը «Հանրապետական»-ում չի խաղաՓյունիկ-ՀՖՖ առճակատում. Ֆեդերացիան առաջին անգամ արձագանքում է մեղադրանքներինԱրմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ