Վնասվել է Գյումրիի՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը

Գյումրիի Աճեմյան 2 հասցեում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ: Ծառայության փոխանցմամբ՝ փրկարարները սահմանազատել են տարածքը: