Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է հանրապետական, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը գլոբալ հարցերում «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը: Սա հենց այն սկզբունքն է, որը գործնականում կարող է մոտեցնել խաղաղությունը Ուկրաինայում։ Հուսով եմ, որ մենք դա միասին կգործադրենք։

Մենք անհամբեր սպասում ենք ուժեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների դարաշրջանին՝ նախագահ Թրամփի վճռական ղեկավարությամբ։ Մենք ապավինում ենք Ուկրաինային ԱՄՆ շարունակական աջակցությանը», - X-ի իր էջում գրել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ սպասում է Թրամփին անձամբ շնորհավորելուն և «քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները»։

Ըստ Նահանգներից ստացված տվյալների՝ այս պահին առաջատարը Դոնալդ Թրամփն է։

Ընտրությունների արդյունքների հաշվարկը շարունակվում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ (թարմացված)