Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այց է կատարելու Մոնղոլիա, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Եթե պլանավորած այցը տեղի ունենա, իսկ Կրմելը հազվադեպ է փոխում պլանները, ապա Պուտինը առաջին անգամ կայցելի մի երկիր, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։
2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել և Հռոմի ստատուտը ստորագրած երկրները ֆորմալ առումով պետք է կատարեն օրդերը։
2023-ին Պուտինը չէր այցելել Հռոմի ստատուտը ստորագրած Հարավաֆրիկյան Հանրապետություն ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին նրան խնդրել էր Հարավաֆրիկյaն Հանրապետության նախագահը և Պուտինը ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին տեսակապի միջոցով ելույթ ունեցավ Մոսկվայից։
Մոնղոլիան սահմանակից է միայն Ռուսաստանին և Չինաստանին ու տեսականորեն ձերբակալության դեպքում գործնականում դժվար է պատկերացնել նրա տեղափոխումը Հաագա։