«Ճիշտ է, վիրավորներ ունեցանք, բայց զոհեր չունեցանք», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե որքանո՞վ էր «պրոֆեսիոնալ» ոստիկանության գործողությունները, որի հետևանքով 100-ից ավելի քաղաքացիներ վիրավորվեցին:
«Զոհեր չունեցանք, որովհետև ոստիկանությունն, ուժային բլոկը հստակ աշխատեցին», - ասաց Քոչարյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հակադարձեց Քոչարյանին․ - «Երբ ասում են, թե կարևորը մահ չկա, դրա միակ հնարավորությունը նա էր, որ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, եթե նա լիներ, անպայման մահ լինելու էր, ինչպես որ եղել է 2008-ի մարտի 1-ին»։
Your browser doesn’t support HTML5
«Ազատության» ճշտող հարցին, թե ի՞նչ հատուկ մոջոցներ են կիրառվել, որի հետևանքով բեկորներ են դուրս բերվել քաղաքացիների վերջույթներից, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ «կիրառվել են լուսաձայնային մոջոցներ, որպեսզի լարվածությունը թուլացվի»:
Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավաչափ ո՞ւժ, թե՞ ոստիկանական բռնություններ. իշխանությունն ու ընդդիմությունը տրամագծորեն հակառակ կերպ են մեկնաբանում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել լիազորությունները չարաշահած ոստիկաններին