Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհավորել են հանրապետական Դոնալդ Թրամփին:
Վիկտոր Օրբանն X-ի իր էջում գրել է. «ԱՄՆ քաղաքական պատմության ամենամեծ վերադարձը: Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին իր հաղթանակի առթիվ: Աշխարհի համար շատ անհրաժեշտ հաղթանակ»:
Ալեքսանդր Վուչիչ էլ նշել է. «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին նրա հաղթանակի կապակցությամբ: Սերբիան հավատարիմ է ԱՄՆ-ի հետ աշխատելուն՝ հանուն կայունության, աճի և խաղաղության»:
Ըստ Նահանգներից ստացված տվյալների՝ այս պահին առաջատարը հանրապետական, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն է։
Ընտրությունների արդյունքների հաշվարկը շարունակվում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ (թարմացված)