Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Ալեքսանդր Յանուկովիչը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, գրել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ արվեց 2014-ին, երբ փորձեց հրաժարվել Եվրամիության հետ մերձենալու Ասոցացման համաձայնագրից և հայտարարեց, թե սերտացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ: Նախագահի այդ որոշման դեմ բազմահազարանոց ցույցեր սկսվեցին, արդյունքում՝ Յանուկովիչը հրաժարական տվեց և ապաստանեց Ռուսաստանում: Նախկին նախագահի բիզնեսմեն որդին էլ այդ տարի լքեց Ուկրաինան։
2014-ին Ուկրաինան Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարել՝ փաստաթղթեր կեղծելու գործով։
Կրտսեր Յանուկովիչը Ուկրաինայի, Եվրամիության, Միացյալ Նահանգների և այլ երկրների պատժամիջոցների ցուցակներում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Յանուկովիչի և նրա որդու դեմ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիկտոր Յանուկովիչը` Ինտերպոլի ցանկում