Ավելի քան 1500 մարդ է զոհվել, 8 հազարը վիրավորվել սեպտեմբերից «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանում իսրայելական հարվածներից, փոխանցում է CNN-ը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարությունը։
Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հաղորդել է, որ երկրից շուրջ 1․2 միլիոն մարդ է տեղահանվել՝ նշելով, որ մարդասիրական ճգնաժամն աճում է, Իսրայելի ռազմական գործողություններն էլ ընդլայնվում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանի մեկ քառորդն այժմ գտնվում է իսրայելական զինվորականների հրամանատարության տակ։
Իսրայելը հայտարարել է, որ իր նպատակը Լիբանանի սահմանամերձ հատվածներում «Հեզբոլա»-ի ռազմական ենթակառուցվածքները վերացնելն է՝ պնդելով, որ խմբավորումը հենց սահմանամերձ բնակավայրերից է մի ամբողջ տարի գրոհել՝ այդ շրջաններում բնակվող իսրայելցիներին ստիպելով հեռանալ իրենց տներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հեզբոլա»-ն պնդում է՝ իր ռեսուրսները լավ վիճակում են, Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Լիբանանում