Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 10 օրով արգելել է X սոցիալական հարթակի կիրառումը երկրում՝ պատճառաբանելով, թե այն օգտագործվել է նախագահական ընտրություններից հետո երկրում բռնություն հրահրելու համար:
Հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ հաղթել է Մադուրոն՝ չնշելով, սակայն, որ նա ստացել է ձայների 51 տոկոսը:
Վիճահարույց այս ընտրությունների արդյունքներն արժանահավատ չեն համարում ԱՄՆ-ը, Արգենտինան և Չիլին։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին Մադուրոյի վերընտրվելու դեմ։ Վեճը թեժացավ նաև Մադուրոյի և X-ի սեփականատեր Իլոն Մասկի միջև․ Վենեսուելայի վերընտրված նախագահը Մասկին մեղադրեց հետընտրական ցույցերի և այլախոհության շարժիչ ուժը լինելու համար։
«Նա հրահրում է ատելություն, ֆաշիզմ, քաղաքացիական պատերազմ, մահ, վենեսուելացիների առճակատում»,- ավելի վաղ պետական հեռուստատեսության եթերում հայտարարել էր Մադուրոն՝ պնդելով, թե Իլոն Մասկի ղեկավարած սոցիալական ցանցը խախտել է Վենեսուելայի բոլոր օրենքները։
Կարճ՝ մեկ բառով է Մասկը հակադարձել Մադուրոյին՝ համեմատելով նրան ավանակի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը կրկին ստանձնում է ցույցերի ու բախումների ուղեկցությամբ