Վաշինգտոնը Ուկրաինային 150 միլիոնի հավելյալ ռազմական օգնություն կտրամադրի

155 միլիմետր տրամաչափի արկեր, արխիվ

Վաշինգտոնը Ուկրաինային 150 միլիոնի հավելյալ ռազմական օգնություն կտրամադրի։ Այս մասին, Սպիտակ տան անանուն ներկայացուցիչներին վկայակոչելով, հաղորդում է Reuters գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ամերիկյան օգնության նոր փաթեթում ընդգրկված կլինեն ՀՕՊ Hawk համակարգեր և 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր։ Ամերիկացի պաշտոնյաների պնդմամբ՝ Կիևին ռազմական օգնության նոր չափաբաժնի տրամադրման մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի՝ հուլիսի 1-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հենց վաղն էլ բանակցություններ կվարի, եթե Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայից. Զելենսկի