ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը գործողությունների ծրագրի վրա է աշխատում՝ Կիևի «հաղթանակի պլանն» իրագործելու համար։ Այս մասին Պենտագոնի ղեկավարն ասել է FOX news-ին տված հարցազրույցում։
«Մենք միշտ ասել ենք, որ Ուկրաինան ապագայում ՆԱՏՕ-ի մաս է կազմելու։ Ես որևէ կասկած չունեմ, եթե Պուտինը հաջողության հասնի, կշարունակի անել այն, ինչ անում է։ Եվ իհարկե բոլոր մերձբալթյան երկրները խիստ մտահոգված են, որ իրենք կարող են լինել հաջորդն այդ ցուցակում», - ասել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը։
Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է արևմտյան հեռահար հրթիռների կիրառման սահմանափակումների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը՝ նշելով, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին նույնիսկ առանց նման հնարավորությունների:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին շարունակում է արևմտյան զենքով Ռուսաստանի տարածքին հարվածելու թույլտվություն պահանջելՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամիս և՛ արևմտյան առաջնորդներին, և՛ հանրությանը ներկայացրեց «հաղթանակի պլանը», որի իրագործումն, ըստ նրա, հնարավոր կդաձնի պատերազմն ավերտել ոչ ուշ, քան հաջորդ տարի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ներկայացրել է «հաղթանակի պլանը». «Պիտի փոխենք հանգամանքները, որ ՌԴ-ին պարտադրենք խաղաղություն»