ԱՄՆ-ի Հետքաննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ հետաքննում է Դոնալդ Թրամփի նախագահական արշավի վրա հաքերային հարձակումը։
Թրամփի թիմակիցները հաքերային հարձակման համար մեղադրել էին Իրանին։ Իրանի կառավարությունը մինչդեռ հերքել է։
Թրամփն ասել է, թե միայն Իրանը «կարող է ստանալ հանրությանը հասանելի տեղեկատվություն»:
Washington Post-ի փոխանցմամբ, Հետաքննությունների դաշնային բյուրոն նաև հետաքննում է ենթադրյալ հաքերային հարձակումները նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի արշավների նկատմամբ։
Բյուրոն հետաքննությունը սկսել է հունիսին, երբ Բայդենը դեռևս առաջադրված էր նախագահական ընտրություններում։ Կասկածներ կային, որ Իրանը ԱՄՆ-ից տվյալների բազա է փորձում գողանալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուն