Վարչապետը ժամանել է Ռուսաստան. նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան:

Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ավել վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր հայտնել, որ Վաղը Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: