Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Փարիզ

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:

2019 թվականի հրդեհից հետո վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարն այսօր պաշտոնապես բացում է դռները այցելուների առաջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարն այսօր պաշտոնապես բացում է դռները