Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Վանաձոր, Սպիտակ և Գյումրի։
Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի: Վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցն է