Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև առավոտյան Ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել որտեղ դիմակ էր դնում՝ նշելով, որ գնում է աշխատանքի, այդուհանդերձ կառավարության այսօրվա նիստն անցկացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նախքան նիստը Փաշինյանը Ֆեյսբուքում ևս մեկ գրառում էր արել՝ ընդգծելով՝ «էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում»: «Սա գրում եմ մեր հանրային, քաղաքական, պետական կյանքում այս օրակարգը ամրագրելու համար», - եզրափակել էր գործադիրի ղեկավարը:
Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ընդառաջ վարչապետը քովիդի թեստ էր հանձնել և պարզել, որ վարակակիր է: Նա ԱՊՀ նիստին չմասնակցեց, իսկ նախօրեին, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, միացավ տեսակապի միջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև վիճաբանություն ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ