Վարչապետը ստորագրեց Ծովինար Թադևոսյանին Քրեակատարողական ծառայության պետ նշանակելու որոշումը

Ծովինար Թադևոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Ծովինար Թադևոսյանը նշանակվեց Քրեակատարողական ծառայության պետ:

Վարչապետը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Թադևոսյանը Քրեակատարողական ծառայության պետ կնշանակվի և որ կառավարությունում հանդիպել է նրա հետ։

33-ամյա Թադևոսյանը 2020-ից Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր:

Քրեակատարողականի պետի պաշտոնը թափուր էր անցած տարվա դեկտեմբերի 5-ից։ Նախկին ղեկավարը՝ Ամբակում Գրիգորյանը, պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի․ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը չցանկացավ աշխատել Գրիգորյանի հետ, նա էլ օրենքի ուժով ազատվեց պաշտոնից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գլխավոր բանտապետը կին կլինի