Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա իր վրացի պաշտոնակցի՝ Իրակլի Կոբախիձեի հետ, կկայանան անհատական և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Կոբախիձեն և Փաշինյանը հանդես կգան հայտարարություններով։
Վրաստանի վարչապետը մարտին էր այցելել Երևան, դա նրա կատարած առաջին պաշտոնական այցն էր։ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր՝ Թբիլիսին երախտապարտ է, որ Երևանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և իր հերթին առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։