Վարչապետն այսօր Տավուշի մարզ է այցելել։ Նիկոլ Փաշինյանն այստեղ ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին:
Մայիսի 24-ից հայ և ադրբեջանցի սահմանապահները ստանձնել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 12.6 կիլոմետր սահմանազատված հատվածների պահպանությունը։
Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվեց ապրիլի 19-ին։ 26 օր անց՝ մայիսի 15-ին, երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները ստորագրեցին գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։
Տավուշի 4` Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր համայնքներում իրականացված սահմանազատումն ամենամեծ ընդվզումն առաջացրեց Կիրանցում, որտեղ սկիզբ առած բողոքի ակցիաները շարունակվում են Երևանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն այցելեց Բաղանիս, Ոսկեպար և Կիրանց (թարմացված) ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահներն այսօրվանից ստանձնում են Տավուշի հատվածների պահպանությունը