Վանաձորում դեռ աշխատանքային ակտիվություն չի նկատվում: Նախորդ տարիների համեմատ այս տարի տոնական օրերին բաց խանութներ կային, բացօթյա շուկաներն են միայն փակ: Շուկայի հարակից հագուստի խանութի վաճառող Գայանե Օհանյանն ասում է՝ սննդի վաճառակետերը դատարկ են, բայց իրենք անգամ տոնական օրերին աշխատել են, գնորդներ էլ ունեցել են:
75-ամյա Ֆերդինանտը տոնական օրերին իր մեքենան տաքսի էր դարձրել՝ հույսով, թե շուկայի եռուզեռից ինքն էլ օգուտ կքաղի, բայց եթե տարեվերջին մի քանի հազար դրամ տուն տարավ, հիմա փողոցներում մարդ չկա, պատվեր էլ չի ունենում:
2025-ից սպասումների մասին խոսելիս վանաձորցիները թերահավատ են՝ նախորդ տարիների մաղթանքները դեռ իրականություն չեն դարձել:
Վանաձորում գլխավոր տոնածառն այս տարի էլ բնական էր: Քաղաքի զարդարանքի ու տոնական միջոցառումների վրա համայնքապետարանը 19 միլիոն դրամ է ծախսել: Տոնածառի մոտ էլ ակտիվություն չկար: Մի քանի լուսանկարվողներ էին, անգամ տարածքում այս օրերին շրջող Ձմեռ պապերն այստեղ չէին: Ձյունանուշներն ասացին՝ գնացել են գործերով, կվերադառնան:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» վիդեոռեպորտաժում.