Այսօր երկու ամսով կալանավորվեց Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։
«Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի ու նույն գործով երեկ ձերբակալված ևս չորս անձանց մասով դեռ պարզ չէ։
Երեկ «Ազատություն»-ը հայտնել էր, որ ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։
Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ քրեական վարույթի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում։ «Ազատությանը» հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարության թույլտվության և իրականացման մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը