Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄՆ դեսպանին՝ անկախության 248-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության 248-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Քրիստինա Քվինին, հայտնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության՝ դեսպանը վերստին փաստել է աջակցությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և երկու երկրների ամուր փոխգործակցությանը։