Վաղվանից Ադրբեջանի ընտրատարածքային հանձնաժողովներում ընդունելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերը:
ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի 58.1 և 94.3.1 հոդվածների համաձայն՝ թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության կսմ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը պետք է տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Օրենքի համաձայն, թեկնածուի գրանցումը տեղի է ունենում քվեարկության օրվանից առավելագույնը 50 և նվազագույնը 30 օր առաջ:
Այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում փաստաթղթերի ընդունման ժամկետը հուլիսի 13-ից օգոստոսի 2-ն է: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ժամը 18:00:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ընտրատեղամասերի քանակն ավելացվելու է