Վախճանվել է բրիտանացի դերասանուհի Մեգի Սմիթը

89 տարեկանում մահացել է բրիտանացի օսկարակիր դերասանուհի Մեգի Սմիթը, հայտնել են նրա հարազատները։

Ավելի քան 60 տարվա դերասանական կարիերայի ընթացքում Սմիթը բազմաթիվ կերպարների է մարմնավորել։ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում նա պրոֆեսոր Միներվա Մքգոնագալի դերակատարն էր։