Ուզբեկստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել երկրի իշխող ուժը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։
Նախագահ Շավքաթ Միրզիյոևի գլխավորած ուժի հետ մրցող մյուս չորս կուսակցությունները ևս հաղթահարել են անցողիկ շեմը և անցել խորհրդարան։
«Բոլոր մրցակից կուսակցությունները գրպանային կուսակցություններ են», - ասում է Central Asia Due Diligence բրիտանական հետազոտական կենտրոնի հիմնադիր Ալիշեր Իլհամովը՝ հավելելով, որ իշխանությունները փորձում են կանխել նոր քաղաքական միավորումների ձևավորումը։
«Ազատության» ուզբեկական ծառայությունը նշում է, որ վերջին 15 տարիների ընթացքում խորհրդարանում են հայտնվում նույն իշխանամետ ուժերը, մինչդեռ ընդդիմադիր կուսակցություններին մերժում են գրանցել։
Ըստ Ուզբեկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 74.7 տոկոս: