Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել գալիք տարում առնվազն 10 հազար փախստական ընդունել Սիրիայից և ավելացնել փախստականներին հատկացվող մարդասիրական աջակցությունը:
Մինչ այժմ ԱՄՆ-ը մոտ 1500 սիրիացի փախստական է ընդունել:
«Նախագահը հրահանգել է իր թիմին ուղիներ փնտրել մեր օգնությունն ավելացնելու համար: Եվ ԱՄՆ-ը հաստատ կարող է ավելի շատ փախստականների ընդունել Սիրիայից», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը: