Ուկրաինացի օդաչուների առաջին խումբն ավարտել է F-16-ի համար վերապատրաստումը ԱՄՆ-ում

F-16, արխիվային լուսանկար

Ուկրաինացի օդաչուների առաջին խումբն ավարտել է վերապատրաստումը F-16 ռազմական ինքնաթիռներով թռիչքներ կատարելու համար, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ազգային գվարդիայի մամուլի կցորդին։

Օդաչուներն անցած հոկտեմբերից վերապատրաստում էին անցնում Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի 162-րդ բազայում:

Անվտանգության նկատառումներով չի հաղորդվում ԱՄՆ-ում վերապատրաստված ուկրաինացի օդաչուների թվի և այդ խմբի վերապատրաստման ավարտի ճշգրիտ ամսաթվի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընտրվել են F-16 ինքնաթիռի օդաչուների պատրաստման ամերիկյան դասընթացների առաջին 8 ուկրաինացիները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ F-16 կործանիչներով վարժանքների համար ուկրաինացի օդաչուների առաջին խումբն առաջիկայում կմեկնի արտասահման

Ըստ Politico-ի՝ այժմ օդաչուներն ուղևորվում են Եվրոպա՝ լրացուցիչ վերապատրաստման։

Մարտին The New York Times-ը գրել էր, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը սկսվել է անցյալ տարի Դանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Սակայն որոշիչ է լինելու Ռումինիայի հարավում գտնվող Fetesti նոր ուսումնական կենտրոնում վերապատրաստումը, որտեղ օդաչուները պետք է թռիչքներ իրականացնեն F-16-ով՝ մարտական պայմանների վերարտադրությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը հոկտեմբերին կսկսի վերապատրաստել ուկրաինացի օդաչուներին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռումինիայում բացվել է վերապատրաստման կենտրոն F-16 կործանիչներ վարել պատրաստվող օդաչուների համար

The New York Times-ը նաև գրել էր, որ ուկրաինացի տասներկու օդաչուների ուսուցումը կարող է ավարտվել մինչև հուլիս, իսկ մինչ այդ Ուկրաինան կարող է ստանալ Եվրոպական երկրների խոստացած մարտական մեքենաներից վեցը։

Նիդեռլանդները, Դանիան, Նորվեգիան և Բելգիան խոստացել են Ուկրաինային տրամադրել 45-ից 60 F-16 կործանիչներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նորվեգիան որոշել է F-16 մարտական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինային
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դանիան Ուկրաինային կփոխանցի 19 միավոր F-16