Ռազմաճակատում ռուսական ուժերի առաջխաղացման մասին լուրերի ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկում է արտասահմանյան ուղևորությունները:
Ուկրաինայի առաջնորդն առաջիկա օրերին պետք է այցելեր Իսպանիա և Պորտուգալիա՝ հանդիպելու այդ երկրների իշխանություններին։
«Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է հետաձգել իր մասնակցությամբ առաջիկա օրերին նախատեսված բոլոր միջազգային միջոցառումները և համաձայնեցնել նոր ժամկետներ: Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին ըմբռնման համար», - Facebook-ում գրել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը։
Պատճառներն Ուկրաինայի նախագահականը չի նշում, բայց այսօր ավելի վաղ Զելենսկու գրասենյակը հաղորդել էր նախագահի և ռազմական հրամանատարների միջև կայացած հանդիպման մասին, որին մասնակցել է նաև երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։ Ըստ հաղորդագրության՝ քննարկման թեման Խարկովի մարզում տիրող իրավիճակն էր։ Ուկրաինական կողմի հայտարարությունների համաձայն՝ քայլեր են ձեռնարկվում կանխելու ռուսական զորքերի առաջխաղացումն այդ ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ ՊՆ պնդմամբ՝ ռուսական զորքը գյուղեր է գրավել Զապորոժիեի ու Խարկովի շրջաններումՈւկրաինական զորքերը «շահեկան դիրքեր են զբաղեցրել» Վոլչանսկում և Խարկովի մարզում․ ԶՈՒ ԳՇՕգնությունն Ուկրաինային շուտով տեղ կհասնի և իրական փոփոխություն կբերի մարտի դաշտում. Բլինքեն