Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է ռազմաճակատի մի շարք ուղղություններով լարված իրադրության մասին։
Հաղորդագրության համաձայն, բարդ է իրավիճակը Պոկրովսկու ուղղությամբ, որտեղ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել Նովոալեքսանդրովկայի, Կալինովոեի, Եվգենիևկայի, Սոկոլի, Նովոսելովկա Պերվայայի և Յասնոբրոդովկայի տարածքներում։
Հաղորդվում է նաև, որ Կուպյանսկի ուղղությամբ ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում Դրուժելյուբովկայի շրջանում, բախումները շարունակվում են նաև Կուրախովսկի ուղղությամբ՝ Պարասկովեևկա և Կրասնոգորովկա շրջաններում։
Խարկովի շրջանում, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի, ռուսական զորքերը վերջին 24 ժամվա ընթացքում հարձակման փորձ չեն կատարել, սակայն մի շարք օդային հարվածներ են հասցրել մարզում։
Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրները չեն կարողանում ինքնուրույն ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավիճակը որոշ հատվածներում շարունակում է մնալ «լարված, բայց՝ վերահսկելի»․ Ուկրաինայի ԳՇ