Օդեսայում ռուսական հրթիռային հարվածների զոհերի թիվը հասել է հինգի, հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը՝ նշելով նաև 32 վիրավորի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 29-ի երեկոյան ռուսական կողմի հարվածներից 28 խաղաղ բնակիչ է վիրավորվել, կա չորս զոհ։
Կիպերի փոխանցմամբ, 32 տուժածներից 25-ը գտնվում են հիվանդանոցներում, այդ թվում՝ երկու երեխա և մեկ հղի կին։ 5-ամյա աղջկա վիճակը, ըստ նրա, ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունում։
Ռուս զինվորականները պարբերաբար հարվածում են Ուկրաինայի բնակելի շրջաններին։ Չնայած ապացույցներին՝ ռուսական կողմը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր հերքում է այդ հարձակումների մասին հաղորդումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը ռուսական ուժերը «Շահեդ»-ներով հարվածել են Օդեսային և Կիևին