Կարմիր դրոշներ. Խորհրդային խորհրդանիշները վերադառնում են Ռուսաստանի բանակ

Վերջերս տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ Ռուսաստանի խորհրդային անցյալը դառնում է պրոպագանդայի հիմնական գործիք՝ արդարացնելու Ուկրաինա ներխուժումը, քանի որ Կրեմլի նպատակներն այդ հարցում հետզհետե ավելի անորոշ են դառնում:

Լուսանկարում՝ «Պյատնաշկա» միջազգային բրիգադի զինվորները՝ Ավդիիվկայի մոտ հոկտեմբերի 27-ին

Այս նկարը վերջին մի քանի լուսանկարներից է, որտեղ երևում են զինանշանները, որոնք օգտագործվել են Ուկրաինայի մարտադաշտում: Վերևի աջ անկյունում պատկերված են Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը և Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինը:

Ռուս զինվորը, ով լուսանկարվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզում 2023 թվականի հուլիսին, կրում է խորհրդային Հաղթանակի դրոշը, որը Կարմիր բանակի զորքերը բարձրացրել են գերմանական Ռայխստագում 1945 թվականի մայիսին

Ներխուժման առաջին շաբաթներին սիրողական կադրերում երևում են մի քանի ռուսական տանկեր, որոնց վրա ծածանվում էին խորհրդային դրոշները: Սակայն վերջերս Կրեմլի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներում ավելացել է լուսանկարների թիվը, որոնցում մենք տեսնում ենք խորհրդային խորհրդանիշներ, ինչը վկայում է, որ հնարավոր է այն լայն տարածում է գտել ռուս զինվորականների շրջանում:

Ռուս զինվորականը, որը կրում է խորհրդային դրոշ, Ուկրաինայի Լուգանսկի մարզում, 4-ը հոկտեմբերի

Պատմաբան և ռուսական պատերազմի քարոզչության փորձագետ Յան Գարներն ասում է, որ սովետական պատկերներ օգտագործելը հիմնականում առանձին զինվորների և ստորաբաժանումների նախաձեռնությունն է, սակայն այն անուղղակիորեն խրախուսվում է Կրեմլի կողմից ֆինանսավորվող վերջին «քարոզչական միջոցառումների միջոցով, ինչպիսիք են համերգները, հեռուստատեսային շոուները և այլն»:

Ռուս զինվորական քննիչը Դոնեցկի արվարձաններից մեկում, 24-ը հոկտեմբերի

Վերևի լուսանկարում զինվորական քննիչը կրում է Իոսիֆ Ստալինի պատկերով կրծքանշան, որի վրա գրված է. - «Երբ ես իշխանության էի, այս .... տեղի չունեցավ»:

Ռուս կամավորը Ուկրաինայի Լուգանսկի մարզում, որը կրում է ռուսական և խորհրդային նշաններով գլխարկ, մարտ, 2023թ.

Գարները կարծում է, որ խորհրդային խորհրդանշանները մասամբ դառնում են պրոպագանդայի հիմնական գործիք, որի նպատակը գնալով անհասկանալի է դառնում:

Ռուս զինվորը կրում է խորհրդային դրոշ

«Թեև առանձին զինվորներ չեն կարող նույնանալ պետության հայտարարված պատերազմական նպատակների հետ կամ ի վիճակի չեն նկարագրել աշխարհաքաղաքական նպատակները կամ ազգային անվտանգության ռազմավարությունները, որոնք առաջադրում է [Պուտինի] ռեժիմը», - ասաց Գարները` նշելով, - «նրանք միավորվում են անցյալի այս տարրերի շուրջ, որը հակված է ստեղծել հնարավոր ուտոպիստական ապագա, որտեղ Ռուսաստանը կրկին մեծ տերություն կլինի»:

Մոսկվայի բնակելի թաղամասերից մեկում տեղադրված պաստառում կանայք են, ովքեր բռնել են խորհրդային դրոշը

Նկարի պաստառը խորհրդանշում է 2022 թվականին ռուսական ներխուժման առաջին օրերին տեղի ունեցած միջադեպը, երբ տարեց ուկրաինուհին դուրս է եկել իր տնից՝ հանդիպելու զինվորներին, որոնք նրա կարծիքով՝ ռուսներ էին: Կռվողներն իրականում ուկրաինացիներ էին։

Կնոջ կերպարը ռուսաստանյան պատերազմամետ լրատվամիջոցների կողմից լայնորեն օգտագործվել է՝ որպես խորհրդանիշ, Կրեմլի պնդմամբ, թե կա տեղական աջակցություն Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժմանը:

Մոբիլիզացված ռուս զինակոչիկները և կամավորները պահել են խորհրդային հաղթանակի դրոշը, հոկտեմբեր, 2022թ.

Գարները չի կարծում, թե խորհրդային տարբերանշանների կիրառության աճը Ռուսաստանում վկայում է մարքսիստական քաղաքական համակարգը վերակենդանացնելու ցանկության մասին:

«Ես կասեի, որ Ռուսաստանում շատ քչերն են իսկապես ցանկանում վերականգնել Խորհրդային Միությունը»,- ասել է փորձագետը։

Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկում ավտոմեքենաների վրա ծածանվում են ցարական, խորհրդային և ռուսական դրոշները, մայիս, 2023թ.

Վերջին հարցումները ցույց են տվել, որ ավելի շատ ռուսներ նույնանում են փլուզված Խորհրդային Միության հետ, քան անկախ Ռուսաստանի: Սակայն Գարները նշում է՝ ինչպես ցարական ժամանակաշրջանի, այնպես էլ կոմունիստական խորհրդանիշները, որոնք միասին տեսնում ենք Ուկրաինայի մարտի դաշտում, ոչ այլ ինչ են, քան անցյալ դարաշրջանի խորհրդանիշներ:

Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի մարզում հուլիսին տեղադրել են Վլադիմիր Լենինի կիսանդրին

«Դրանցից ոչ մեկն իմաստ չունի, քանի դեռ չեք հասկանում, որ դա ավելի լավ ժամանակ վերադառնալու ցանկության քաղաքականապես անհամապատասխան արտահայտություն է», - ասում է պատմաբանը՝ նշելով, - «բայց, իհարկե, մենք խոսում ենք ավելի լավ ժամանակի մասին, որն իրականում երբեք չի եղել»: