Ուկրաինան հայտարարել է, թե կանխել է «ռուսական կողմի նախապատրաստած ահաբեկչական հարձակումներ» Կիևում

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիևում կանխել է ահաբեկչական հարձակումներ, որոնք «նախապատրաստել էր Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հրամանատարությունը», ասել է վարչության ներկայացուցիչ Արտեմ Դեխտյարենկոն։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործել է ակտիվորեն, ահաբեկչության հեղինակները ձերբակալվեցին։ Հավաքվել է նաև ապացույցների բազա, որն անվերապահորեն հաստատում է ռուսական հետքը», - նշել է նա:

Դեխտյարենկոն գործողությունից մանրամասներ չի հայտնել։

Ռուսական կողմը չի մեկնաբանել այս լուրը։