Ուկրաինայի խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը

Ուկրաինայի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանն օգոստոսի 21-ին վավերացրեց Հռոմի կանոնադրությունը՝ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագիրը։

Հռոմի ստատուտին երկիրը միացել էր դեռևս 2000-ի հունվարին, սակայն չէր վավերացրել փաստաթուղթը։

Հռոմի ստատուտի վավերացումը, որը նաև Եվրամիության անդամակցության գլխավոր պահանջներից է, կօգնի «Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների հանցագործությունները հետապնդելու հարցում», - ասել է Ուկրաինայի նախագահի օգնական Իրինա Մուդրան։

Հայաստանը փետրվարի 1-ից է պաշտոնապես միացել Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ այս դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն ասում է՝ Պուտինին ձերբակալողն ինքը չէ, Մոսկվան երաշխիքներ է պահանջում