Սկանդալային բացահայտումների ֆոնին Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հրաժարական է ներկայացրել։
Հետքաննությամբ պարզվել է, որ պետական տասնյակ պաշտոնյաներ հաշմանդամության նպաստներ են ստացել՝ խուսափելով զինվորական ծառայությունից։ Նման չարաշահումների փաստեր են հայտնաբերվել նաև դատախազության համակարգում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կոստինը «պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի իրավիճակի համար»։
Գլխավոր դատախազը «միանգամայն ճիշտ է» համարել նախագահի դիրքորոշումը՝ նշելով, որ ճիշտ է համարում նաև հայտարարել գլխավոր դատախազի պաշտոնից իր հրաժարականի մասին։
Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Խմելնիցկի շրջանի մի շարք դատախազներ հաշմանդամության կեղծ վկայականներ և հատուկ նպաստներ են ստացել: Հետաքննությունը շարունակվում է նաև Ուկրաինայի մյուս շրջաններում։
Մոբիլիզացիան զգայուն խնդիր է Ուկրաինայում․ զորքերի թիվը խիստ կրճատվել է ավելի քան 2,5 տարի ռուսական ներխուժման դեմ պայքարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պայթուցիկ խառնուրդ»․ Ուկրաինան փորձում է հաղթահարել մարդուժի ճգնաժամը ռազմաճակատում