Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Դոնեցկի մարզում գրավել են Զալիզնե բնակավայրը։
Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքի իշխանությունները բնակիչներին հրահանգել են երեխաների հետ դուրս գալ քաղաքից, նշելով, որ դրա համար մեկ կամ երկու շաբաթ ունեն, ոչ ավելի։
Պոկրովսկը համարվում է ամենաակտիվ մարտական գործողությունների ուղղություններից մեկը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 145 ռազմական բախումներ են տեղի ունեցել, որոնցից 45-ը՝ Պոկրովսկի ուղղությամբ։
Ուկրաինայի արևելքում տրանսպորտային հանգույց Պոկրովսկից ռուսական ուժերն անցած շաբաթվա դրությամբ գտնվում էին ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա։
Ըստ տեղական իշխանությունների՝ Պոկրովսկում և հարևան բնակավայրերում դեռ մոտավորապես 53 հազար մարդ է մնում, այդ թվում՝ շուրջ 4 հազար երեխա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինական պատերազմի երկու ճակատներում իրավիճակը թեժ է մնումՈւկրաինացիները շարունակում են առաջանալ Կուրսկի մարզում, ռուսները՝ Դոնբասում