Ուկրաինան ունի պաշտպանվելու համար Ռուսաստանում ռազմական թիրախներին հարվածելու իրավունք. Ստոլտենբերգ

Շվեդիա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոն, Ստոկհոլմ, 7-ը հունիսի, 2024թ.

Ուկրաինան, համաձայն միջազգային իրավունքի, կարող է հարվածել Ռուսաստանում օրինական ռազմական թիրախներին՝ դա անելով սեփական պաշտպանության համար: Այդ մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ համատեղ ասուլիսում:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ ինքնապաշտպանությունը ներառում է նաև «հարձակվող կողմի՝ ագրեսորի տարածքում օրինական ռազմական թիրախները խոցելու իրավունքը»:

Կրեմլն այս շաբաթ հայտարարել է՝ Ուկրաինային զենք մատակարարող արևմտյան երկրները պարտավոր են գիտակցել, որ Ռուսաստանը կարող է, իր հերթին, զենք տրամադրել Արևմուտքի թշնամի երկրներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Զենքի մատակարարումը, որը կկրակի մեզ վրա, անհետևանք չի մնա»․ ՊեսկովՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է՝ Ուկրաինան կարող է հաղթելՈւկրաինան կարող է հաղթել ՆԱՏՕ-ի կողմից ամուր աջակցությամբ. ՍտոլտենբերգՌուսաստանի տարածքի վրա Կիևի՝ արևմտյան զենք կիրառելը ՆԱՏՕ-ի ներգրավվածություն չէ. Ստոլտենբերգ