Ուկրաինան ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հրավիրել է այցելել Ռուսաստանի Կուրսկի մարզի այն տարածք, որը վեց շաբաթ առաջ գրավել է իր անսպասելի ռազմական ներխուժման ընթացքում։
Այս քայլով Կիևը փորձում է ապացուցել մարդասիրական իրավունքին իր հավատարմությունը։
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը ցուցաբերել են լիակատար հավատարմություն միջազգային մարդասիրական իրավունքին որպես պրոֆեսիոնալ բանակ, որն ունի ազատության և մարդկային կյանքի բարձր չափանիշներ և արժեքներ։ Նրանք ապահովել են մարդասիրական օգնությունը, ապահովել խաղաղ բնակչության անվտանգ շարժը»,- ասել է Ուկրիանայի նորանշանակ արտգործնախարար Սիբիհան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ-ը և Կարմիր խաչը կմերժեն ուկրաինական հրավերը՝ որակելով դա սադրանք։
«Մենք ակնկալում ենք, որ նման սադրիչ հայտարարությունները չեն ընդունվի հասցեատերերի կողմից», - ասել է Պեսկովը։
Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն էլ հակադարձելով Կրեմլին, արձագանքել է, որ սա «խոսուն պատասխան է և ցույց է տալիս՝ ինչպես է Ռուսաստանն անտեսում սեփական ժողովրդին և ինչպես է վախենում, որ միջազգային դիտորդները հնարավորություն կունենան տեսնել իրական իրավիճակը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հաստատում է ռուսների հակահարձակումը Կուրսկի մարզում, պնդում՝ ամեն ինչ իր պլանով է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրոսսին «լուրջ» է գնահատել Կուրսկի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը