Ուկրաինան արգելում է Տելեգրամի գործարկումը ռազմական, պետական կառույցների համար

Ուկրաինան արգելում է Տելեգրամի գործարկումը ռազմական, հետախուզական և պետական կառույցների համար, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ուկրաինայի ազգային պաշտպանության և անվտանգության խորհուրդը։

Պետական պաշտոնյաներին, զինվորական անձնակազմին, անվտանգության և պաշտպանության ոլորտի աշխատակիցներին արգելվում է Telegram տեղադրել ու օգտագործել կարևոր ենթակառուցվածքով աշխատող ընկերությունների պաշտոնական սարքերում:

Որպես արգելքի պատճառ նշվել են «ազգային անվտանգության» վերաբերյալ մտահոգությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Meta-ն փակել է իր հարթակները ռուսական պետական մի շարք լրատվամիջոցների համար