Ուկրաինական հրետանին զսպում է ռուսական հարձակումը Պոկրովսկի մերձակայքում

Դմիտրոն՝ Ուկրաինայի Ազգային գվարդիայի 15-րդ բրիգադի զինծառայողը, դեն է նետում դատարկ հրետանային լիցքը Պոկրովսկի մերձակայքում ռուսական դիրքերի ուղղությամբ կրակ վարելուց հետո: Քաղաքը կարևորագույն լոգիստիկ հանգույց է ուկրաինական բանակի համար:

Ռուսաստանի ՊՆ-ն սեպտեմբերի 8-ին հաղորդել է Պոկրովսկից 12 կմ հեռու գտնվող Նովոհրոդիվկայի գրավման մասին: 

 

Ուկրաինացի զինծառայողը 105-մմ արկեր է պատրաստում կրակի: 

Եթե երբեմնի 60 հազար բնակիչ ունեցող Պոկրովսկն ընկնի, Ռուսաստանը կկարողանա առաջանալ դեպի Չասով Յար՝ է՛լ ավելի մոտենալով Կրամատորսկ քաղաքին:

 

Հրետանային ստորաբաժանումը, որի խնդիրն է հետ մղել ռուսական առաջխաղացումը, ամեն օր հարյուրավոր արկեր է արձակում։

40-ամյա Յուրին, ով կամավորագրվել է 2022 թվականի փետրվարի 24-ի Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հաջորդ օրը, դուրս է գալիս բունկերից՝ տաք սուրճ առաջարկելու ծառայակիցներին մարտերից կարճատև հանգստի ընթացքում:

Մինչ սուրճը եռա, «Մարտի՛» հրամանն է հնչում, ու Օլեքսանդրը պատասխանատու է 15-ից 20 կիլոգրամ կշռող արկերի տեղափոխման համար: Նա վճռորոշ դեր է խաղում հրետանային ստորաբաժանման մարտունակության պահպանման գործում։ Օլեքսանդրը արագ հագնում է սաղավարտը, անջատում ջուրը և վազում դեպի հաուբիցը:

Օլեքսանդրը պատասխանատու է 15-20 կիլոգրամ կշռող արկերի տեղափոխման համար: Նա վճռորոշ դեր է խաղում հրետանային ստորաբաժանման մարտունակության պահպանման գործում։

31-ամյա կամավոր Դմիտրոն, ով սկզբում ծառայել է հետևակում՝ մինչև հրետանու հրամանատար դառնալը, մտորում է անցած ճանապարհի մասին.

«Ես սկսեցի որպես հետևակային, հետո դարձա հրետանավոր, հիմա էլ հրամանատար եմ, այդպես է ստացվում»։

 

22-ամյա նախկին զոդող Սաշան ծխում է:

Դմիտրոն ևս արագ ծխում է՝ նախքան հերթական արկը հաուբից լիցքավորելուն վերադառնալը:

Դմիտրոն լիցքավոորում է հաուբիցը՝ պատրաստվելով հերթական կրակոցին:

«Սա բարդ ուղղություն է՝ ռուսներն անդադար գրոհում են», - ասում է Դմիտրոն: - «Մենք անընդհատ կռվում ենք նրանց հետ մղելու համար»:

 

Հրետանին ստանում է կոորդինատներ նաև հետախուզությունից:
 

«Որպեսզի հակազդենք մեծաթիվ ու փոքրաթիվ ռուսական հետևակայիններին, մենք կրակում ենք ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը»,- ասում է Յուրին։

Հեռվում հրդեհներ են: 

Մինչ ռուսական ուժերն առաջ են գնում արևելյան Ուկրաինայում՝ ողջ Դոնեցկի մարզը գրավելու նպատակով, «Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերգեյ Նուժնենկոն ֆիքսում է ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքը պաշտպանող հրետանային ստորաբաժանման ինտենսիվ աշխատանքը: