Կեմերևո քաղաքում երկու տրամվայների բախումից մեկ մարդ է մահացել, 90-ը՝ վիրավորվել

Տրամվայը վթարից հետո, Կեմերևո, 6-ը հունիսի, 2024թ․

Ռուսաստանի սիբիրյան Կեմերևո քաղաքում երկու տրամվայի բախման հետևանքով մեկ մարդ մահացել է, 90 մարդ վիրավորվել, տուժածների թվում կան նաև երեխաներ, հայտնում է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հրապարակած լուսանկարների և տեսանյութերի համաձայն, տրամվայներից մեկը կորցրել է կառավարումը և բախվել կանգառում գտնվող մյուս տրամվային։

Կեմերևոն մոտ 540 հազար բնակիչ ունեցող քաղաք է, որը գտնվում է Արևմտյան Սիբիրում, ածխի արդյունահանման խոշոր տարածաշրջանում, որը հայտնի է որպես Կուզբաս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեխիայում գնացքների բախումից 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել