Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա դիմակավորված, սաղավարտով, զրահաբաճկոնով տղամարդու, երբ վերջինս Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում գտնվող մզկիթի հարակից այգում դանակով հարձակվել է 5 մարդու վրա, վիրավորվել նրանց։
Պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ տղամարդը հարձակումն իրականացրել է տեսախաղերի ազդեցության տակ։ Ոստիկանությունը, սակայն, չի հստակեցրել, թե որն այս պնդման հիմքը:
Արդարադատության նախարարի փոխանցմամբ, միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում։