Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Նրանք քննարկել են խորհրդարանական փոխգործակցության և ահաբեկչության դեմ պայքարի ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հարցերով խորհրդարանների նախագահների համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը», - տեղեկացնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։