Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը երեկվա խորհրդի նիստի վերաբերյալ հրապարակված հայտարարությամբ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին է անդրադարձել։
Ըստ հայտարարության՝ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ու խաղաղությանն ապահովման ջանքերին։
Թուրքիայի նախագահն ավելի վաղ գոհունակություն էր հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացն «ընթանում է դրական ուղղությամբ», նշել, որ Անկարան ուշադիր հետևում է գործընթացին։
Երևանն ու Բաքուն չեն բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև այս տարվա նոյեմբեր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի քան երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստն արդեն 9-րդ խմբագրումն է անցել։ Երևանն անցած ամսվա վերջին հաստատեց, որ ստացել է Բաքվի հերթական առաջարկները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը. Բլինքեն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որքանո՞վ է իրատեսական խաղաղության պայմանագրի կնքումը մինչև նոյեմբեր