Ցուկերբերգը պնդում է՝ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Meta-ի վրա՝ գրաքննելու բովանդակությունը

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել ընկերության վրա՝ «գրաքննելու» բովանդակությունը COVID-19 համաճարակի ժամանակ՝ հեռացնելու ապատեղեկատվությունը կորոնավիրուսի և պատվաստանյութերի մասին, հայտնում է Reuters-ը:

Ցուկերբերգը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովին ուղղված նակամում ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ չի բարձրաձայնել ճնշման մասին, ինչպես նաև այլ որոշումների համար, որոնք նա կայացրել է որպես Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի սեփականատեր՝ որոշակի բովանդակություն հեռացնելու վերաբերյալ:

Ցուկերբերգն նշել է, որ իր ընկերության վրա ճնշում է գործադրվել բովանդակության «գրաքննության» համար, և որ ընկերությունը հետ կկանգնի, եթե նորից նման պահանջների հանդիպի:

«2021 թվականին Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ Սպիտակ տունը, ամիսներ շարունակ բազմիցս ճնշում էին մեր թիմերին՝ գրաքննելու COVID-19-ի որոշակի բովանդակություն, ներառյալ հումորն ու երգիծանքը, - գրել է Ցուկերբերգը նամակում և ընդգծել, - կարծում եմ, որ կառավարության ճնշումը սխալ էր, և ես ափսոսում եմ, որ ավելի անկեղծ չէինք այդ մասին»: