«Ցանկանում եմ մոտ ապագայում զրուցել Պուտինի հետ»․ Շոլց

Պուտին-Շոլց հանդիպում Մոսկվայում, 15-ը փետրվարի, 2022թ․

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ցանկանում է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում ստեղծված կացությունը քննարկելու նպատակով։

«Ես որոշել եմ պատշաճ պահին զրուցել Ռուսաստանի նախագահի հետ», - ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Շոլցը։

Լրագրողի ճշտող հարցին, թե ե՞րբ է այդ ճիշտ պահը, գերմանական կառավարության ղեկավարը պատասխանել է․ - «Շուտով»։

Դրա հետ մեկտեղ Շոլցը նշել է, որ ապագա խոսակցության թեման ինքը քննարկելու է նաև պաշտոնական Կիևի հետ։

«Ուկրաինան կարող է վստահել մեզ և չպետք է վախենա, որ կարող է միայնակ մնալ», -նշել է Շոլցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, կոչ արել չսրել պատերազմն Ուկրաինայում․ The Washington Post
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը հերքում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը